Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Նվաստի մշտական ցանկությունն է՝ շրջապատել իրեն նվաստներով

Նվաստի մշտական ցանկությունն է՝ շրջապատել իրեն  նվաստներով
06.09.2025 | 12:44

2017 թվի մարտին կուսակցության ներքին ընտրությունբերի արդյունքները, ամենայն հավանականությամբ, կեղծվել էին:

Արարատն ու Ռուբենը այդ հարցով եկան Գյումրի, չնայած՝ Գյումրիի տեղական ընտրությունների կամպանիայի ժամանակ վերջինիս հեռացրել էի՝ իմ ու կուսակցության վարչության կապող օղակը լինելու պոզիցիայից:

Արարատը՝ վիրավորված փրայմերիզի կեղծված լինելուց, արդեն ինքնաբացարկ էր հայտարարել, իսկ Ռուբենն անդադար հայհոյում էր Ալենին, ով իրեն ընտրելու համար քարշ էր տվել Կենտրոն տարածքային կազմակերպություն նույնիսկ սեփական մորը:

Հետո Արարատն ինքնաբացարկի դիմումը հետ վերցրեց, տարածեց, որ Գյումրի ես եմ իրենց կանչել, իսկ Ռուբենին ու Ալենին երկար տարիներով Նիկոլը պիտի նստեցներ իրար կողքի:

2021 թվականին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը հայտարարեց, որ Հայաստանի այդ ժամանակվա պառլամենտի սպիկերը թուրքական գործակակալ է, ով հետո հավաքագրվել է նաև Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից: Մեղադրանքը շտապեց հերքել ԱԱԾ-ն, թե՝ Արարատը գործակալ չէ, իսկ որոշ ժամանակ անց՝ Նարինե Ղալեչյանին տված հարցազրույցում վերջինս ընդունեց, որ գործակալ Օմեգան է:

Բայց դրաման սրանով չավարտվեց. Նիկոլն Արարատին ու Միքայելի եղբորը՝ Գրիգորին, երկար տարիներ պիտի նստեցներ իրար կողք:

2024 թվականին Գյումրիի քաղաքապետը հրաժարական տվեց:

ՔՊ-ի վերնախավը շտապեց հայտարարել, որ առաջիկա ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածուն Սարուխանյան Կարենն է:

Անցավ որոշ ժամանակ. Շիրակի մարզի ոստիկանության, հատուկ ծառայությունների կազմակերպմամբ տեղի ունեցավ վերջինիս, վերջինիս բարեկամների խայտառակման պրոցես, ինչի հետևանքով Կարենը երկար ժամանակ չէր իջնում ծաղրական հաղորդումների, եթերների առաջին էջերից: Կուսակցությունը հայտարարեց, թե փոշմանել են, որ առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածուն լինելու է Շիրակի մարզի ԱԱԾ վարչության պետի բարեկամը՝ Սարիկը, ով 16 թվականի ընտրությունների ժամանակ Գծի հետև թաղամասում տասնապետ էր աշխատում հանրապետականների համար: Բայց սա դեռ ամենը չէ. Սարիկի բուկլետները տվեցին Կարենի ձեռն ու ասացին՝ բաժանիր:

Ու բաժանեց:

Նիկոլ Փաշինյան ը սիրում է մարդկանց նվաստացնել: Նվաստների մշտական ցանկությունն է՝ տեսնել իրեն շրջապատված նվաստներով:

Նրան թվում է, որ եթե նսեմացնում է չինովնիկներին ու չի հանդիպում դիմադրության, ուրեմն տիրապետում է երկրում տիրող վիճակին: Նրան նաև թվում է, որ եթե Պեկինի՝ Ճապոնիայի դեմ տարած հաղթանակին նվիրված զորահանդեսում ծափահարելուց հետո մեկնում է Տոկիո, ուրեմն վարում է կոմպլիմենտար, բազմավեկտոր քաղաքականություն:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2442

Մեկնաբանություններ